Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Կարևորը իշխանությունն ամեն գնով պահելն է. Ռոբերտ Մելքոնյան

Կարևորը իշխանությունն ամեն գնով պահելն է. Ռոբերտ Մելքոնյան
01.12.2022 | 07:24

Արդեն հավանաբար հասկացել եք կամ ընդունում եք, որպես ճշմարտություն, այն իրողությունը, որ այս փորձանքներն իշխանության եկան այն ժամանակվա իրավիճակի վերաբերյալ ուռճացված, ոչ ճիշտ տեղեկությունների, մանիպուլյացիայի, ստերի, «աճպարարության» և «տրյուկաչության» շնորհիվ:


Եկան, չաղացան, հարստացան, վիզները հաստացրին, հաբրգեցին ու հայտարարեցին, որ իրենց դեմ խաղ չկա:
Եվ իրենք ճիշտ են, որովհետև իրենց դեմ, նույնիսկ ահասարսուռ դեպքերից ու կորուստներից հետո, խաղ չկար: Եթե խաղ էլ կար, ապա միայն խաղի իմիտացիա՝ ֆանարիկային ու քայլարշավային:


Հիմա էլ այս իշխանությունները նույն ոճով, ՀՀ քաղաքացիներին երկարականջի տեղ դնելով, գլուխ գովալով հայտարարեցին նրանց եկամուտները՝ թոշակները 3000 դրամով բարձրացնելու մասին:
Բարձրացրեցին շախմատի ձիու քայլ անելով՝ իրենց բնորոշ «կրուտիտի» խաղի կանոններով, լավ իմանալով, որ այդ դեպքում հազարավոր քաղաքացիներ՝ ծերեր, թոշակառուներ, չքավորներ, աղքատության եզրին կանգնածներ, չեն ստանա իրենց 18000 դրամ նպաստները:
Մտածած, հաշվարկած և իրենց բնորոշ աշխատաոճով՝ ջրի սակագնի բարձրացումն էլ ամանորյա պարգև...


Հավանաբար, այդ չքավորներից «սղացրած» 15000 դրամներն էլ կուղղեն ՔՊ-ական փորձանքների պարգևավճարների ֆոնդին:
Դե, իրենք հենց այդ նպատակով էլ կարծես եկել են իշխանության և, մեծ հաշվով, թքած ունեն սոցիալական իրավիճակի, անվտանգության, պաշտպանական և տնտեսական զարգացման խնդիրների ու ժողովրդի հոգսերի վրա:


Կարևորն այդ իշխանությունն ամեն գնով պահելն է...

Դիտվել է՝ 9920

Մեկնաբանություններ